News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը պաշտպանության որակը նոր մակարդակի կբարձրացնի։ Այս մասին հունիսի 22-ին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ Կառավարության 2017-2022 թվականների ծրագրի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ պաշտպանության նոր համակարգ ձեւավորելու համար, հաշվի առնելով ռազմա-քակական իրադրությունը, լայնամասշատբ բարեփոխումներ տեղի կունենան։ «Պաշտպանության բյուջեում քանակական ցուցանիշներից մենք անցում կկատարենք որակայիններին՝ որպես հիմք ընդունելով երկարաժամկետ ծրագրերը։ Հույս ունեմ, մոտ ապագայում Կառավարությունն այդ ուղղությամբ հստակ նպատակներ կձեւակերպի։ Բացի այդ, մենք կբարձրացնենք նաեւ զինծառայողների սոցիակալան ապահովվածությունը, կկատարելագործենք ռազմական կրթությունը»,-նշեց Նահապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ