News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանին ուղեկցում էր Սամվել Ալեքսանյանի աղջիկը, որը այդ կազմակերպության սեփականատերն է: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ «Ալեքս գրուպ» կատարած այցին, որտեղ լուսանկարներում երեւում է նաեւ Սամվել Ալեքսանյանը, սակայն ավելի ուշ այդ լուսանկարները հեռացվել են:

Այսօր ԱԺ-ում լրագրողները նախարար Կարայանից հետաքրքրվեցին, թե եթե Սամվել Ալեքսանյանը հայտարարում է, որ  ձեռնարկությունն իրեն չի պատկանում, ապա ինչո՞ւ էր ուղեկցում վարչապետին: «Կարեն Կարապետյանին ուղեկցում էր Սամվել Ալեքսանյանի աղջիկը, որը այդ կազմակերպության  սեփականատերն է»,- ասաց Կարայանը:

Հարցին, թե որպես ոլորտը համակարգող նախարար, չե՞ք տեսնում հակասություն օրենքում, որ պատգամավորը նաեւ գործարարությամբ է զբաղվում, նախարարը պատասխանեց. «Իր աղջկա կազմակերպությունն է, ներկա է եղել»:

Սուրեն Կարայանը չպատասխանեց հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում էլ այցելել  «Քեթրին գրուպ» ընկերություն եւ այնտեղ «պատահաբար» տեսնեն ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանին, որին պատկանում է այդ ընկերությունը:

Նշենք, որ օրերս   վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային  այց էր կատարել «Ալեքս գրուպ» տեքստիլ ձեռնարկություն, որտեղ նա քննարկել է տեքստիլի զարգացման հեռանկարը: Նրան ուղեկցում էր Սամվել Ալեքսանյանը, որի վերաբերյալ լուսանկար կար կառավարության կայքում, բայց ավելի ուշ Սամվել Ալեքսանյանի լուսանկարը հեռացվել էր կայքից: Թե ինչու էին կառավարության կայքից հեռացվել Ալեքսանյանի լուսանկարները չպարզաբանվեց:

Ի դեպ ավելի վաղ «Ալեքս գրուպ տեքստիլ» այցելել էր նաեւ Սերժ Սարգսյանը, ում ուղեկցում էր Տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ