News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունիսի 22-ին, Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ իր ամփոփիչ ելույթի ընթացքում հորդորեց որոշ քաղաքական ուժերի ամբիոնից «ոչ կոռեկտ» ելույթներ չունենալ: Նա դիմելով պատգամավորներին ասաց՝ «նու..., ճիշտ չի դա»:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց ելույթների համար, կարեւոր է, որպեսզի հանդուժողական միջավայր ձեւավորենք, հիմնականում ելույթները եղել են այդպիսին, բայց նաեւ այլ ելույթներ են եղել: Կային էմոցիոնալ ելույթներ՝ ոչ կոռեկտ, անձնական եւ ոչ հեռանկարային: Ուղղակի խորհուրդ, հորդոր՝ նու ճիշտ չի դա»,-ասաց նա:

Կարեն Կարապետյանը նշեց, որ հավաքվել է կառավարության պրոֆեսիոնալ թիմ, որն իր աշխատանքով ամեն ինչ անում է՝ Հայաստանն ավելի լավ դարձնելու համար:

«Ուզում եմ խոսել կառավարության թիմի մասին՝ հավաքվել է բավականին լավ թիմ, շատ լավ մթնոլորտ ունենք՝ աշխատանքային, գործընկերային, ազատ: Իրականում շատ բաց ենք եւ չափազանց շահագրգռված ենք, որպեսզի կոնստրուկտիվ առաջարկություններ լինեն: Մենք ունեցել ենք ներքին բանավեճեր, պրոֆեսիոնալ ծրագիր, որը մեր պետությունը փոխելու է դեպի լավը: Ուզում եմ ասել, որ բաց ենք կոմունիկացիա համար, շահագրգռված ենք բաց աշխատելու»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ