News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Beeline-ում հունիսի 21-ին հայտարարված էր հերթական «Հաճախորդի օր»-ը, որի շրջանակում ընկերության ղեկավար անձնակազմը, ինչպես նաեւ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ (ընդհանուր թվով ավելի քանի հիսուն աշխատակից) ողջ Հայաստանի տարածքում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում ամբողջ օրն անմիջապես շփվում եւ աշխատում են հաճախորդների հետ:

Միջոցառումն իրականացվում է Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում եւ նպատակ ունի հաճախորդներից ստացված հետադարձ կապի հիման վրա ավելի բարելավել եւ հնարավորինս պարզ ու հարմար դարձնել Beeline ծառայությունները։ Մասնավորապես, ընկերության ղեկավար անձնակազմը ներկայացնում էր «Սմարթ» կանխավճարային եւ հետվճարային սակագնային փաթեթների շարքը, որը հնարավորություն է տալիս մինչեւ 100 անվճար հեռուստաալիքի տրամադրմամբ դիտել BeeTV հավելվածը: «Սմարթ» սակագնային փաթեթները ներառում են 10 000 րոպե դեպի Beeline բջջային ցանց զանգահարելու հնարավորություն, մինչեւ 12 ԳԲ ինտերնետ ծավալ, 350 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր, ինչպես նաեւ՝ ԱՄՆ, Ռուսաստան եւ Կանադա եւ մինչեւ 100 հեռուստաալիք:

«Յուրաքանչյուր օր եւ յուրաքանչյուր ժամ մենք աշխատում են Beeline բաժանորդների համար` նպատակ ունենալով մեր կողմից մատուցվող ծառայությունները դարձնել հնարավորինս պարզ եւ հարմար եւ ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին: «Հաճախորդի օր»-ը Beeline-ում դա եւս մի շատ արդյունավետ եւ օգտակար գործիք է, երբ հաճախորդներին ներկայացնում ենք ընթացիկ ծառայությունները եւ ստանում հետադարձ կապ նրանց առավել հուզող հարցերի առնչությամբ: Այսօր դեռեւս կան հարցեր, որոնք ունեն բարելավման կարիք, սակայն մենք շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ եւ կշարունակենք աշխատել այնքան ժամանակ մինչեւ կդառնանք ամենահաճախորդամետ օպերատորը շուկայում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:       

BeeTV բջջային անվճար հեռուստատեսության ծառայությունը գործում է առանց ինտերնետի տարիֆիկացման եւ հասանելի է հանրապետության ողջ տարածքում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել BeeTV հավելվածը Play Market-ից կամ AppStore-ից եւ մուտքագրել լոգինն ու գաղտնաբառը:  Նոր միացված բաժանորդներն ավտոմատ կերպով կստանան SMS հաղորդագրություն ծածկագրով եւ գաղտնաբառով, իսկ գործող բաժանորդները կարող են ստանալ  մուտքային տվյալները՝ հավաքելով *818# հրահանգը:

«Սմարթ» սակագնային փաթեթների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ