Հայաստանի իշխանությունները չեն կատարում իրենց ծրագրերն ու դրա համար պատասխան չեն տալիս։ Այս մասին հունիսի 22-ին Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքից ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով Կարեն Կարապետյանի Կառավարության վերաբերյալ խմբակցության տեսակետը։

Նրա խոսքով՝ Կառավարությունը տնտեսական առնվազն 2-3 տոկոս աճ էր խոստացել, իսկ 2016 թվականին տնտեսական աճը կազմել է 0,2 տոկոս։ 2017 թվականին նվազագույն աշխատավարձը պետք է կազմեր 65 հազար դրամ, սակայն կազմեց 55 հազար դրամ։

«Ձեր խոստումները չկատարելուն դուք շատ հանգիստ եք վերաբերվում։ Կարծում եք, որ նորից կվերընտրվեք եւ ամեն ինչ կմոռացվի։ Բայց այդպես չի լինի։ Այդպես չպետք է լինի»,-ասաց Մելքումյանը։

Փոխխոսնակն արձանագրեց, որ իշխանությունն ընդդիմությանը հաշվի չի առնում։ 1078 օրինագծերից, որոնք ընդունել է նախորդ գումարման Ազգային ժողովը, ընդդիմության օրինագիծ է միայն 10-ը։ ««Ծառուկյան» դաշինքի խմբավորումը չի պատրաստվում քվեարկել խոսքերի օգտին, որոնց չեն հետեւի գործերը»,-ամփոփեց Միքայել Մելքումյանը։