News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումից եւ շահագործման հանձնելուց հետո Հայաստանը հանդես կգա  էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հաբի (հանգույցի) դերում՝ կապելով Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը։

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագիրն ամրագրել է, որ ինչպես Իրան-Հայաստան, այնպես էլ Հայաստան-Վրաստան օդային գծերը շահագործման կանձնվեն  2019թ. վերջին։

Իրան-Հայաստան 400կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի շրջանակներում, որն արդեն մեկնարկել է, 2017-2018թթ. ընթացքում նախատեսվում է ավարտել հենասյունների եւ հաղորդալարերի մոնտաժման, ինչպես նաեւ ենթակայանի կառուցման աշխատանքները։ Գիծը եւ ենթակայանը շահագործման կհանձնվեն 2019թ.։ Այն հնարավորություն կընձեռի 3 անգամ ավելացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հարեւան Իրանի հետ։

Մինչեւ տարեվերջ կառավարությունը մտադիր է սկսել նաեւ Հայաստան-Վրաստան 400կՎ օդային գծի նախագծման աշխատանքները։ Ծրագրի իրականացման ավարտ է սահմանված 2019 թվականը։

Նշենք, որ հայտարարված միջազգային մրցույթի շրջանակում այս պահին ընթանում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման կապալառու կազմակերպության ընտրության գործընթացը, որը նախատեսվում է ավարտել սեպտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ