News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւան-Սեւան ավտոճանապարհին անցած տարվա հոկտեմբերի 18-ին բարեգործական միկրոաավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի գործով 1.5 տարվա ազատազրկման դատապարտված վարորդ Գագիկ Ստեփանյանի պաշտպանը պատրաստվում է Վճռաբեկ դիմել:

«Վերաքննիչում տուժող կողմը հայտարարեց, որ որեւէ բողոք-պահանջ Գագիկ Ստեփանյանից չունի, դատախազն էլ նշեց, որ իմ դիմումին դեմ չէ, բայց դատարանը որոշեց մերժել իմ բողոքն ու առաջին ատյանի որոշումը թողնել անփոփոխ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանի պաշտպան Գարեգին Մարգարյանը:

Պաշտպանի խոսքով, վարորդը դատարան էր եկել անվասայլակով: Եթե Վճռաբեկն էլ որոշումը թողնի անփոփոխ եւ այն մտնի ուժի մեջ, Գագիկ Ստեփանյանը պատիժը կրելու է բաց ռեժիմով:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարորդին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 1.5 տարվա ազատազրկման, ինչպես նաեւ 2 տարով զրկել վարորդական իրավունքից: Ըստ մեղադրանքի՝ բարեգործական ավտոբուսի վարորդ Գագիկ Ստեփանյանը 2016թ. հոկտեմբերի 18-ին առավոտյան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 45 կմ հատվածում իրականացրել է իր վարած ավտոբուսի ոչ պատշաճ եւ վտանգավոր կառավարում, հաշվի չի առել առկա անբարենպաստ ճանապարհային պայմանները, մասնավորապես' ճանապարհային ծածկույթի վիճակը, չի ընտրել երթեւեկության անվտանգ ու սահուն ռեժիմ, ինչի հետեւանքով ավտոբուսը դարձել է անկառավարելի. ավտոբուսը կողասահքով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի ուղեմաս եւ կողաշրջվելով՝ հարվածել է դեպի Սեւան ուղղությամբ ընթացող Շավարշ Գեւորգյանի մեքենային: Տեխնիկական տեսակետից Գագիկ Ստեփանյանը ստեղծել է վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումն ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, ինչի հետեւանքով ավտոբուսի ուղեւորուհի 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը ստացել է գանգուղեղային փակ, բութ վնասվածք եւ մահացել:

Հիշեցնենք, որ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենան պատկանում էր Վարսեր գյուղի բնակիչ Գագիկ Ստեփանյանին, որն էլ գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանի մտահղացմամբ, անվճար ուսանողների էր տեղափոխում Երեւան: Երկրորդ օրն էր, որ միկրոավտոբուսը գյուղի երիտասարդներին էր տեղափոխում մայրաքաղաք, երբ այս ողբերգական դեպքը տեղի ունեցավ: Ըստ տարածված տեղեկությունների՝ Ստեփանյանը երթեւեկել է մաշված անվադողերով։ Չնայած խոսակցություններ էլ կային, որ ավտոճանապարհը լավ մաքրված չի եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից
Ստացված հաղորդման հիման վրա, նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի…
Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարթագյուղ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում և կից անասնագոմում...
Վարշավայում՝ նախագահական նստավայրի մոտ, ավտոմեքենայի անվադող են այրել
Ձերբակալվածի ինքնությունը պարզվում է
Երթուղային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել է «Քաղաքացիական…
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է...
Մոսկվայում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն
Տղամարդու մարմինը հայտնաբերել է [նրա] հայրը․․․
Ամենաշատ