News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երեւանի բնակիչ Սարգիս Սահակյանը խոչընդոտել է «1in.am»  էլեկտրոնային լրատվական կայքի լրագրող-օպերատոր Դավիթ Հարությունյանի մասնագիտական օրինական գործունեությանը եւ կոտրել վերջինիս տեսախցիկը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Սարգիս Սահակյանը, 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում գտնվելով Երեւան քաղաքի Սարի թաղի Գլինկայի փողոցում, նկատել է, որ իրեն տեսանկարահանում է լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող «1in.am» լրատվական կայքի լրագրող-օպերատոր Դավիթ Հարությունյանը: Այդ պատճառով մոտեցել եւ վերջինիս ձեռքից խլել է «Sony» ապրանքանիշի` «HXR-NX3» մոդելի թվային տեսախցիկն իր մոնոպոդ սարքով (շտատիվ):

Սարգիս Սահակյանը գետնին հարվածելով կոտրել է «1in.am»-ին պատկանող 920.000 ՀՀ դրամ արժողությամբ տեսախցիկն ու 152.000 ՀՀ դրամ արժողությամբ մոնոպոդ սարքը` հիշյալ կայքին պատճառելով 1.072.000 ՀՀ դրամի խոշոր չափի գույքային վնաս:

Վերը նշված հանցավոր արարքների` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրա գույքը դիտավորությամբ վնասելու եւ այդ կերպ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար Ս. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Մեղադրյալ Սարգիս Սահակյանի վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ