News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը կասկածվում է կաշառք ստանալու պատրվակով խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու մեջ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ հարուցվել է քրեական գործ, նրան ձերբակալելու որոշում է կայացվել, սակայն, Քննչական կոմիտեից չհաստատեցին նրան ձերբակալելու մասին լուրերը:

Մեզ հետ զրույցում Կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը նշեց, որ հունիսի 17-ին իրավապահ մարմինները տեսչությունում ստուգում են իրականացրել՝ խուզարկել են Սամսոն Սահակյանի աշխատանքային սեղանը, որից հետո նրան բաժին են տարել, ավելի ուշ՝ ազատ արձակել:

«Շաբաթ օրը համապատասխան մարմինների հետ իր սեղանն են եկել նայելու, ես էլ ներկա եմ եղել տեսչությունում, նրա հետ էին, ոչ մի բան չհայտնաբերեցին, հետո նրա հետ բաժին գնացին, այնուհետեւ նրան բաց թողեցին: Թե հետո ինչ է եղել՝ չգիտեմ»,-ասաց նա:

Կրթության տեսչության պետը նշեց, որ տեղեկություններ չունի՝ արդյոք նա ձերբակալվել է, թե ոչ:

«Բացարձակ տեղեկություն չունեմ՝ ձերբակալված է, թե չէ: Նա հիմա արձակուրդի մեջ է՝ երկուշաբթի օրվանից ոչ  զանգի է պատասխանում, ոչ նամակների:  Բայց ես տեղյակ եմ, որ ինքը կասկածվում է  կեղծ փաստաթղթի ձեւակերպման, ստացման մեջ եւ իր արարքը կապ չունի ոչ տեսչական գործառույթների, ոչ էլ պաշտոնի անձնագրի հետ: Սա լոկալ ինչ-որ խնդիր է, մարդ է հիմա, թողնենք քննչական մարմիններին՝ տեսնենք ինչ կասեն: Ինքը մեր լավ աշխատողներից մեկն է եղել, մի քանի տասնյակ դեպքեր հենց ինքն է հայտնաբերել՝ կապված  կեղծ դիպլոմների, ատեստատների հետ:  Զայրացած ենք մենք, թե ինչպես կարող էր նման բանի մեջ կասկածվել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ