News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հարձակումները սահմաններին, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի խախտումները բացառապես անընդունելի են։ Այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան։

Նրա խոսքով՝ Չեխիան դեմ է զինված հակամարտությանը եւ սահմաններին ցանկացած հարձակումներին։ «Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եւ դա միջազգային հանրության կողմից ընդունելի միակ ձեւաչափն է։ Ես ասում եմ, որ մեզ համար անընդունելի են սահմաններին կրակոցները, բայց դա չի նշանակում, որ մեզ համար ընդունելի են ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումները։ Մենք մերժում ենք հրադադարի խախտումը նաեւ շփման գծում»,-ընդգծեց Միկիսկան։ Ըստ դիվանագետի՝ խնդիրը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով, եւ 21-րդ դարում հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով։

Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում գնդակոծությունների եւ սադրիչ գործողությունների հետեւանքով հունիսի 16-17-ին 4 հայ զինծառայող է զոհվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ