News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից:

Նշենք, որ ավելի վաղ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումն իրականացրած ընկերության տնօրենը մեզ հետ զրույցում մանրամասներ էր պատմել վթարի վերաբերյալ:

«Կարապետի հետ խոսել եմ, ինքը պատմել է, որ ԿԱՄԱԶ-ը կանգնած է եղել եւ կտրուկ տեղից պոկվել է, Կարապետն էլ հնարավորություն չի ունեցել փախցնելու, որովհետեւ կողքից այլ մեքենաներ է ընթացել, փորձել է կանգնեցնել մեքենան ու հարվածել է ԿԱՄԱԶ-ին: Միեւնույն գծով էին ընթանում, այնպես չէ, որ Կարապետը դուրս է եկել իր գծից»,- ասել էր տնօրեն Արամ Քոչարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 18-ին М-4 մայրուղու վրա, Վենեւսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանքով կա 1 զոհ, 9 վիրավոր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ