News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարդան Արաբյանը, «Դիսնեյ» ու Warner Brothers ստուդիաների նախկին խորհրդականը, մտադիր է Հայաստանում ստարտափ բացել։ Այս մասին – NEWS.am-ի թղթակցին հայտնել է Արաբյանը։

Վարդանի գործընկերը՝ Դեն Հիրշը, ավելի քան 20-ամյա փորձով մակրետինգի մասնագետ է։ Նրանք միասին մտադիր են Հայաստանում ձեռնարկություն բացել։

Գովազդում է, բայց չափը գիտի

DataOwl նախագծի գաղափարը բիզնեսից հաճախորդներին անհատական (անհատական նախեւառաջ բովանդակությամբ)  sms հաղորդագրություններ առաքելու ծրագիրն է։ Հաղորդագրություններն իսկական հեռախոսահամարներից են ստացվում (ոչ քողարկված, ինչպես սովարական  sms հաղորդագրությունների դեպքում)։ Նման հաղորդագրություններին ավելի հաճախ են պաասխանում։ Իսկ դրանք ուղարկվում են միայն նրանց, ովքեր համաձայն են ստանալ դրանք, նշում է Հիրշը։

«Բացի դրանից, համակարգը որոշում է՝ որտեղ եք դուք ու ինչ ժամ է հիմա ձեզ մոտ։ Դրա համար էլ ձեզ չեն ուղարկի ուշ երեկոյան լանչի մասին հիշեցում կամ էլ Նյու Յորքում համակարգչային խանութի մասին հաղորդագրություն, եթե դուք Լոս Անջելեսում եք»։

DataOwl-ը հավաքում է տվյալներ ընկերություններից, ընդհանրացնում դրանք ու կիրառում ալգորիթմեր՝ անհատական հաղորդագրությունների մասին։ Բայց մի ընկերության անձնական տվյալները մյուսներին չեն փոխանցվում։ Այլ կերպ ասած՝ ռեստորան «Ա»-ն չի կարող իմանալ «Բ» ռեստորանում պատվերի միջին գումարը կամ էլ այնտեղ հաճախորդների մնալու միջին ժամանակը։

Տեքստային հաղորդագրություններին, նշում են հեղինակները, 10 անգամ հաճախ են պատասխանում, քան էլեկտրոնային նամակներին։ Հաճախորդների 80 տոկոսը նախընտրում է ծանուցագրեր ստանալ  sms-ով, նշում են DataOwl-ի հիմնադիրները։

«Իհարկե  sms-ները վճարովի են, բայց դրանց հաճախ են պատասխանում։ Օրինակ դուք 20 դոլարով 1000 հաղորդագրություն եք ուղարկում։ Բայց այդ հազար հաճախորդներից 100-ը մեկ ժամվա ընթացքում իրականացնում են միջինը 40 դոլարի գործարք, այնպես որ ծախսն իրեն արդարացնումէ»,- նշում է Հիրշը ։

Վարդանն ու Դենը ծանոթացել են երբ աշխատում էին ախտորոշումների մշակման   ժամանակի կրճատման նախագծի վրա։ Պարզվել է, որ Վարդանը, որը ինքնուս ծրագրավորող է ու Դենը, որը փորձառու մասնագետ է  ( որն աշխատել է AOL-ի ու Time Warner-ի համար) անսպասելիորեն շատ ընդհանրություններ ունեին։ «Ինձ համար նա հիմա ասես ընտանիքի անդամ լինի»,- խոստովանում է Վարդանը։

Ինքնուս մասնագետը

Երբ Վարդանն ավարտել է 9-րդ դասարանը՝  գնացել է հանձնելու մաթեմատիկայի բուհական քննություն։ «Չգիտեմ ինչպես, բայց ես հայտնվեցի ամբողջ Քալիֆորնիայի լավագույն 5 տոկոսի մեջ։ 16 տարեկանում ես սկսեցի աշխատել համակարգիչների ու ցանցերի հետ ու հայտնվեցի հեռահաղորդակցության ընկերությունում։ Նրանց ֆայլի փոխանակիչները փչացել էին։ Ես դրանք 2 օրում սարքեցի։ Իմ կողքով նրանց ֆինանսական մենեջերն անցավ ու ասաց «Իսկ դու կաշխատեի՞ր մեզ մոտ»։

Դրանից հետո նա դարձել է համակարգային ադմինիստրատոր ու սկսել է ծրագրավորում սովորել։ Այդ ժամանակ նա նաեւ սկսել է աշխատել հեռահաղորդակցության համար սոֆթի բարելավման վրա։

Այստեղից էլ սկսվել է մի քանի ընկերություններում ՏՏ խորհրդականի նրա աշխատանքը։ Աշխատելով այդտեղ՝ նա մասնակցել է այնպիսի ընկերությունների նախագծերում, ինչպիսիք են Ուոլթ Դիսնեյի ստուդիան, որտեղ նա օգնում էր գործարկել Blu Ray 2, GDMX (Warner Brothers ստուդիա) ու Sony-ն, որտեղ նա օգնում էր ներդնել Java թուլքիթերը։ « Բացի դրանից ես օգնում էի վերլուծել տվյալները The Apprentice հեռուստաշոուի համար, որը Դոնալդ Թրամփն էր վարում»,- հավելել է Վարդանը

«Ես սիրում եմ Ամերիկան։ Ինձ համար դա հրաշալի վայր է։ Բայց ես սիրում եմ իմ ժողովրդին։ Այստեղ այնքան շատ տաղանդներ կան, որոնք չեն կարողանում գտնել իրենց տեղը։ Դրա համար էլ ես ուրախ եմ , որ մենք այստեղ ձեռնարկություն կբացենք։ Մենք կկարողանանք գրավել այդ երիտասարդներից շատերին։ Հիշում եմ, ինչպես էի ես ուրախանում, երբ գրեցի իմ առաջին կոդն ու երբ այն աշխատեց։ Հիմա նրանց հերթն է՝ թող նրանք էլ նույն ձեւով ուրախանան»,- ասում է Վարդանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ