News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանում հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել: Բաբաջանյան փողոցի 108/7 հասցեում գործող խանութի մոտ կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 14:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ «գլխի հրազենային վնասվածք» աշխոտրոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել է, որ հրազենային վնասվածք ստացողը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 23-ամյա Արման Հովսեփյանն է:

Նույն օրը ժամը 13:10-ի սահմաններում նշված հասցեի մոտ Ա. Հովսեփյանն ու նրա եղբայրը՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Արթուր Հովսեփյանը, ով աշխատում է «Ավեստաս» ՍՊԸ-ում, անհայտ անձի հետ վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ էլ իրենց անծանոթ անձնավորությունը կրակել է Արմանի գլխին: Եղբայրները հրաժարվել են կատարվածի մասին ոստիկաններին տեղեկություններ հայտնել եւ միայն ոստիկանների ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունքում է որոշ մանրամասներ պարզվել:

Ժամեր անց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ ոստիկանության Մալաթիա- Սեբաստիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզում են անծանոթ անձի ինքնությունը եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանություն է ներկայանում 25-ամյա Խդր Ամոյանը եւ խոստովանում, որ ինքն է վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկել եղբայրներին, որի ընթացքում էլ իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոցներ է արձակել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Ամոյանը աշխատում է «ԳԻՄԱՍ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ, իսկ գազային ատրճանակն էլ հաշվառված է իր անվամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ