News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

22-ամյա բրիտանացի Սեմ Թոմփթոնը պատմել է, թե ինչպես են իրեն բռնաբարել երկու տղամարդիկ, որպեսզի խախտի տղամարդկանց բռաբարությունների մասին խոսելու տաբուն։ «Տղամարդիկ պետք է առնական լինեն։ Տղամարդկանց բռնաբարությունները դեռ արգելված թեմա է, բայց ես ուզւոմ եմ դրան վերջ տալ, որպեսզի մյուս զոհերն էլ կարողանան խոսել իրենց ապրումների մասին»,- ասել է Սեմը։

Նա խոստովանել է, որ երբեք չէր կարծում, թե բռնաբարության զոհ կդառնա։ «Ինձ հետ տեղի ունեցածից հետո ես ինձ մեղավոր էի համարում, ուզում էի ինքնասպան լինել»,- նշում է նա։ Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին։ Սեմն իր ընկերոջ հետ Մանչեսթերի բարերից մեկում էր։ Որոշ ժամանակ անց նա տեսադաշտիցի կորցրել է իր ընկերոջը։ Ինչ- որ տղաներ նրան առաջարկել են խմել։ Հետո էլ հրավիրել են խմել հյուրանոցի համարում։ Հետո հավաքվածները սկսել են ցրվել ու Սեմը մնացել է մենակ՝ երկու տղամարդկանց հետ։ Նրանք շարունակել են խմել, որից հետո Սեմը տրանսի մեջ է ընկել։ Հետո տղամարդիկ նրան հերթով բռանաբարել են։ «Դա շարունակվել է մի քանի ժամ, բայց ես միայն տուն վերադառնալուց հետո եմ գիտակցել, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,- պատմում է Սեմը։ Նրա խոսքով ինքը հոգեկան ցնցում է ստացել, ուզում էր ինքնասպան լինել, որոշ ժամանակով բաժանվել էր ընկերուհուց։ «Ես կորցրել էի սեքսի հանդեպ հետաքրքրությունը։ Ես ընկերուհուս հետ սեքսով էի զբաղվում միայն որպեսզի ինքս ինձ ապացուցեմ, որ ես նորմալ եմ»,- ասել է նա։ Երկարատեւ թերապիան նրան ուշքի է բերել ու նա համակերպվել է տեղի ունեցածի հետ։ Եվ հիմա որոշել է անկեղծորեն պատմել իր հետ կատարվածի մասին , որպեսզի խախտի հասարակական տաբուն։

Ոստիկանությունը դեռ հետաքննում է Սեմի գործը։ Չնայած եղել են կալանավորումներ, բայց քննությունը դեռ չի ավարտվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ