News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Բահրեյնը Կատարին են ուղարկել 13 կետից բաղկացած պահանջների ցանկը։ Reuters-ը հաղորդում է, որ պահանջների թվում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի փակումը, Իրանի հետ կապերի կրճատումը, Կատարում թուրքական ռազմաբազայի փակումը։ 

Կատարրը պետք է նաեւ հայտարարի, որ խզել է հարաբերություններն ահաբեկչական եւ աղանդավորական կազմակերպությունների հետ, ներառյալ՝ «Մահմեդական եղբայրները», «Իսլամական պետությունը», «Ալ-Քայիդա»-ն, «Հըզբոլլահ»-ի եւ «Ջաբհաթ Ֆաթեհ ալ-Շամ»-ը։

Երկրները Կատարին 10 օր ժամանակ են տվել՝ պահանջները կատարելու համար, ինչից հետո ցանկն անվավեր կհամարվի։ Պահանջները Կատարին են փոխանցվել Քուվեյթի միջնորդությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ