News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է . «Խորհրդարանը երեկ 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է կառավարության ծրագիրը: Չնայած դեմ ձայների պատկառելի թվին, իշխող կուսակցությունը, կարծես թե, գոհ էր մնացել արդյունքից եւ որոշել էր իր ձեւով շնորհակալություն հայտնել կառավարության ներկայացուցիչներին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հենց խորհրդարանում ֆուրշետ էր կազմակերպել կառավարության ներկայացուցիչների համար: Իսկ կոնյակի եւ ուտելիքի հոտը տարածվել էր ԱԺ երրորդ հարկով մեկ:

«Ժողովուրդ»-ի աչքից, սակայն չեն վրիպել քվեարկության ժամանակ եղած «անակնկալները»:

«Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագրին դեմ քվեարկելու մասին: Սակայն պարզվում է, «Ծառուկյան» դաշինքից ոչ բոլորն են ենթարկվել խմբակցության պահանջին: Մասնավորապես Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, իսկ այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը կառավարության ծրագրին կողմ էր քվեարկել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, նա պնդել է, որ դեմ է քվեարկել: Մեր այն դիտարկմանը, թե անհատական քվեարկության էլեկտրոնային համակարգում արձանագրված է, որ կողմ եք քվեարկել, Ղուկասյանն արդարացավ. «Էտ մուտիլովշիկությունը Դուք պետք է մենակ գտնեք: Այնքան տեխնիկական սխալներ կան, որ մոտեցել եմ, ասել եմ ու բարձրաձայն ասել եմ, որ մենք դեմ ենք: Ես յոթը ձեռքով դեմ եմ, որովհետեւ ժողովրդի վիճակը վատ է, բայց այդ աշխատատեղերը չեն ստեղծվում, իսկ պետությունն իր սեփականությունը չի ունենում»:

Միայն թե նշենք, որ ԱԺ պաշտոնական կայքում այդպես էլ որեւէ ուղղում չկար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ