News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախկին նախագահի ընկերուհին՝ Չհվե Սուն Սիլը, իշխանության չարաշահման մեղադրանքով երեք տարվա ազատազրկման է դատապարտվել։ Սակայն կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված կինը դեռ մի շարք մեղադրանքներով պետք է դատարանի առջեւ կանգնի, փոխանցում է BBC-ն։ Խոսքը կոռուպցիոն սկանդալի մասին է, որի համար նախկին նախագահ Պակ Կըն Հեն իր պաշտոնով վճարեց։  

Մեղադրող կողմը Չհվե Սուն Սիլի համար 7 տարվա ազատազրկում է պահանջել, քանի որ վերջինն օգտագործել է Պակ Կըն Հեի կապերը դստերը՝ Չոն Յու Ռային համալսարանում տեղավորելու համար։ Բացի այդ, նա ճնշում է գործադրել համալսարանի ղեկավարության վրա, որպեսզի Չոնին գնահատեն իր չկատարած աշխատանքների եւ չհանձնած քննությունների համար։

Չհվե Սունը նաեւ մեղադրվում է Պակ Կըն Հեի գիտությամբ խոշոր ընկերություններից կաշառք վերցնելու մեջ։ Այս մեղադրանքի վերաբերյալ դատարանը դեռ վճիռ չի կայացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ