News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ասիական զարգացման բանկի թիմը ոգեւորված է Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումներին աջակցելու հեռանկարից: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ասիական զարգացման բանկի կենտրոնական եւ արեւմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն  Շոն Օ'Սալլիվանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանակի աջակցությամբ կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող եւ առաջիկայում նախատեսված ծրագրերը:

 ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկին՝ համագործակցության համար՝ ընդգծելով, որ իրականացված աշխատանքները կարեւոր նշանակություն են ունեցել կրթության համակարգի համար: Բարձր գնահատելով դպրոցաշինության ոլորտում կատարված աշխատանքները՝ նախարարը շեշտել է համագործակցության հետագա ծրագրերում կրթության քաղաքականության բարելավման փորձագիտական աջակցության կարեւորությունը:

Իր հերթին է Շոն Օ'Սալլիվանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի թիմը ոգեւորված է կրթության ոլորտի բարեփոխումներին աջակցելու հեռանկարից:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը բանկի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում իրականացված կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները եւ այս փուլում համակարգի առջեւ ծառացած խնդիրներն ու առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող  մի շարք աշխատանքային հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ