News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում Լոռու եւ Տավուշի մարզերում հակակարկտային ցանցեր կտրամադրվեն շարային պտղատու այգիներին, իսկ Ոսկեպար համայնքում շուտով կսկսվի պասիվ արեւային չորանոցի կառուցումը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է «Հողերի եւ անտառների կայուն կառավարում» ծրագրի ղեկավար Հովիկ Սայադյանը:

Նրա խոսքով՝ այս ծրագրի նպատակը բնակիչներին այլընտրանք առաջարկելով՝ անտառների վրա ճնշումը 20-30 տոկոս նվազեցնելն է: «Եթե խաղողի բերքը կայուն է, նրա եկամուտը կայուն է, գյուղացին վճարունակ է դառնում: Կարող են, ասենք, տարվա մի մասը գազ օգտագործել ոչ թե ջեռուցման, այլ եփելու համար, իսկ այլ պարագայում նա կլոր տարին փայտ է օգտագործում ամեն ինչի համար»,- ասաց Հովիկ Սայադյանը:

Նա նաեւ նշեց, որ այս ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել 200 հազար դոլար, իսկ համայնքից խելամիտ առաջարկներ ստանալու դեպքում եւս կես միլիոնի չափով ռեսուրսներ կարող են տրամադրել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի միջոցներից:

Ծրագիրն արդյունավետ իրականացնելու առումով մասնագետը կարեւորեց ԱԻՆ-ի հետ համագործակցությունը: «Որպեսզի արդյունավետ լինի ցանցերի բաշխումը, դա կենտրոնացված է ԱԻՆ-ի ԱՌՆԱՊ (աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ) կազմակերպությունում, որը տրամադրում է համապատասխան կոնստրուկցիաներ, որովհետեւ մենք այդ ցանցը միայն ձեռք ենք բերում, բայց այդ ցանցը պետք է սյուների վրա դրվի»,-ասաց Հովիկ Սայադյանը:

Տպել
Ամենաշատ