News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւեը լքել են խմբակցությունը եւ այսուհետ ավագանիում աշխատելու են որպես անկախ անդամներ։  Այս մասին այսօր՝ հունիսի 23–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել են նրանք։  Հիշեցնենք, որ Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին կուսակցության ղեկավարությունը  մեղադրում էր դավաճանության մեջ եւ առաջարկում էր  նրանց լքել Երեւանի ավագանին։ Սակայն նրանք որոշել են լքել խմբակցությունը։

Խմբակցությունը լքած անդամները հայտարարել են, թե բաց են «Երկիր Ծիրանի» խմբակցության հետ համագործակցության համար։  Իշխանության հետ համագործակցությանը եւս պատրաստ են, եթե ընդունեն իրենց ծրագրերը, առաջարկները։

«Մենք բաց ենք քննարկմանը, սակայն «Երկիր Ծիրանի» կուսակցությունից ոչ մի կերպ չեն  արձագանքել մեր կոչին եւ ոչ մի ձեւով չեն ուզում համագործակցել։ Մենք չենք ուզում վերլուծել նրանց հայտարարությունը, միայն ենթադրություններ կարող ենք անել։ Քանի որ նրանք մեր հետ չեն մտել դիալոգի մեջ, մենք էլ շարունակում ենք լրատվամիջոցների միջոցով ներկայացնել մեր կարծիքը»,–հայտարարել է Հայկ Պետրոսյանը։

Նրանք նշեցին, որ այդ մեղադրանքը իրենց համար անսպասելի էր։ Պատճառն այն է եղել, որ իրենք նախընտրել են ավելի սառնասիրտ ու ծրագրային լուծումներ առաջարկել   խնդիրներին, իսկ իրենց նախկին թիմակիցները զգացմունքային գործելաոճի կողմնակից էին։

Նշենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր որոշման մեջ նշել էր, որ իրենց խմբակցության երկու անդամները՝ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը ավագանու նիստերի ժամանակ անգործություն էին դրսեւորել, քաղաքական կամք չէին ցուցաբերել եւ ստորադասել էին հանրային շահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ