News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անցած տարվա համեմատ Արմավիրի մարզում կարկուտի հասցրած վնասն այս տարի ավելի քիչ է: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, կարկտահարության հասցրած վնասների վերաբերյալ քննարկաման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

«Այս տարի ավելի բարեհաճ է գտնվել բնությունը, այնքան էլ շատ վնասներ չենք կրել: Պետ է վատի մեջ փնտրենք լավը: Պետք  է հաշվի առնել, որ հանրապետությունում տուժել է ոչ միայն Արմավիրը, նաեւ այլ մարզեր են տուժել: Կարկատահարությունից հետո ամենօրյա աշխատանքի մեջ ենք, փորձում ենք վերցնել վնասները»,-ասաց նա:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանն էլ անդրադառնալով հանրապետությունում տեղադրված հակակարկտային կայանների անարդյունավետությանը նշեց, որ  պետական ծրագրով տեղադրված հակակարկտային կայանների մեծ մասը սահմանամերձ գոտում են տեղակայված՝ երկրորդ, երրորդ պաշտպանական գոտում, իսկ մնացածը՝ անկանոն:

«Մյուս կայանքները, որոնք ձեռք են բերվել սեփականատերերի, համայնքների ղեկավարների, բարերարների միջոցով՝ տեղակայվել են անկանոն՝ տեղեր կան, որ այնպիսի վայրերում են տեղակայված, որ գյուղատնտեսական տարածքներ չկան եւ առաջացել է անարդյունավետության գնահատում»,-ասաց նա:

Հիշեցնեն, որ այս տարի Արմավիրի մարզում տեղացած կարկուտը 7 գյուղերում համարյա ամբողջությամբ ոչնչացրել է բերքը:

Տպել
Ամենաշատ