News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը 2018-ի ավարտին նախատեսում է 4G+ ցանցը (LTE Advanced) հասանելի դարձնել բնակչության 64%-ին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Համաձայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարության՝ 2018-2020թթ. ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել հիմնական կայանների նոր խմբաքանակ, ինչպես նաեւ ավելացնել գործող ցանցի թողունակությունը՝ ցանցի ենթակառուցվածքի ու սարքավորումների արդիականացման միջոցով: Ըստ այդմ` ընկերությունը 2018-ի ավարտին նախատեսում է 4G+ ցանցը (LTE Advanced) հասանելի դարձնել բնակչության 64%-ին՝ ներկայիս 52.4%-ի փոխարեն: Նախատեսվում է, որ 2019թ. 4G+ ցանցը նեդրված կլինի ոչ միայն բոլոր քաղաքներում, այլեւ՝ խոշոր գյուղերում եւ հաղորդակցման ու առեւտրային կարեւորություն ունեցող ավտոճանապարհներին: Ըստ ռազմավարության՝ նախատեսվում է, որ 2020թ. 4G+ տեխնոլոգիան հասանելի կդառնա բնակչության 80-90%-ին:

Արդիականացման արդյունքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը լիովին պատրաստ կլինի հեռահաղորդակցության ոլորտի վերջին զարգացումներին:

«Տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային միտումները հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարբերաբար իրականացնում է շարժական ցանցի համալիր արդիականացման, ներառյալ՝ ենթակառուցվածքի վերափոխման լայնածավալ աշխատանքներ: 2018թ. մեր ընկերության համար կնշանավորվի արդիականացման նոր փուլի մեկնարկով, որի արդյունքում կունենանք շարժական հեռախոսակապի որակապես նոր ցանց՝ պատրաստ սպասարկելու ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունների  առավել մեծ ծավալներ, ինչպես նաեւ՝ շուկայում ներդրված ամենանորարարական լուծումները: ՎիվաՍել-ՄՏՍ-ում տեխնոլոգիական հերթական արդիականացումն իրականացվում է 3-4 տարին մեկ պարբերականությամբ: Մենք ունենք անհրաժեշտ վճռականությունը, կարողություններն ու ամուր թիմը՝ տեխնիկական եւ ՏՀՏ համակարգերը որակապես էլ ավելի բարձր աստիճանի հասցնելու համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ