News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբան Հոգեշնորհ Տ. Ղեւոնդ վարդապետ Հովհաննիսյանի «Ս. Գրիգոր Տաթեւացին եւ նրա բարոյախոսությունը» ռուսալեզու աշխատությունը եւ Սիլվա Պետրոսյանի «Դավիթ Անհաղթի հոգու խնամքի իմաստասիրությունը եւ արդիականությունը» մենագրությունը:

«Ս. Գրիգոր Տաթեւացին եւ նրա բարոյախոսությունը» գրքում Հայր Ղեւոնդը ընթերցողին ծանոթացնում է հայ ժողովրդի պատմության տարբեր դրվագներին, բացահայտում է նրա ոգին ու էությունը, ինչպես նաեւ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթեւացու ստեղծագործությունների քննությամբ ներկայացնում մեծագույն վարդապետի բարոյախոսությունը, որն արդիական է նաեւ մեր ժամանակներում: Երկում անդրադարձ է կատարվում նաեւ քրիստոսաբանական վեճերին:

Փ.գ.դ. Սիլվա Պետրոսյանի մենագրությունը նվիրված է հայ ամենաազդեցիկ իմաստասեր Դավիթ Անհաղթի փիլիսոփայական մարդաբանությանը եւ նրա շնորհիվ հայոց սեփականությունը դարձած հին աշխարհի մեծագույն նվաճումներից մեկին՝ հոգու խնամքի իմաստասիրական մշակույթին: Դավիթ Անհաղթի ուսմունքը հին հունական քաղաքակրթության մեջ բյուրեղացած կարեւորագույն մարդաստեղծ սկզբունքի՝ հոգու խնամքի մշակույթի ժառանգորդն է եւ դրա փոխանցողը հայոց մշակութային աշխարհին: Դավիթ Անհաղթը կարողացել է գտնել մարդու հիմնախնդրի այնպիսի համադրական լուծում, որն ի զորու է ծառայելու տարբեր մշակութային աշխարհների պատկանող մարդկանց, քանի որ պարունակում է խոր հավատ մարդու վեհացման եւ ինքնամշակման կարողության հանդեպ:

Երկու աշխատությունները հրատարակվել են մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (ֆոտո)
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց…
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ