News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում պետական ծառայություններ կսկսեն մատուցել եւս մեկ կոմերցիոն բանկում՝ «Արարատբանկում»։ Այս մասին որոշումը ընդունվեց հունիսի 23-ին տեղի ունեցած Կառավարության նիստում։

Նախկինում այդ ցուցակում հինգ բանկ էր ներառված՝ «Ամերիաբանկը», «Արդշինբանկը», «Կոնվերս բանկը», «Անելիք բանկը», «Արմէկոնոմբանկը», ինչպես նաեւ փոստային օպերատոր «Հայփոստը»։

Նիստի ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ պետական ծառայությունների 273 տեսակից էլեկտրոնային ձեւաչափով արդեն հասանելի են 67-ը։

Ծառայությունների մի մասը բանկերին եւ փոստին է փոխանցվել պետական հաստատությունները «բեռնաթափելու» նպատակով։ Դրանցում ներառվում են ծառայություններ եւ քաղաքացիների, եւ բիզնեսի համար։

Հասանելի ծառայությունների ցանկը ներառում է ձեռնարկությունների ու մասնավոր ձեռներեցների գրանցումը, շարժական ու անշարժ գույքի նկատմամբ իրավունքները եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ