News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Այդ 1-2 օր խնդրելու պրակտիկան պետք է դադարեցնել: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ որը 2 օր ժամանակ էր խնդրում ոռոգման նպատակով Սեւանա լճից 2017թվականի բացթողման 170 մլն խմ չափաքանակը 100 մլն խմ-ով ավելացնելու վերաբերյալ քննարկում անցկացնելու համար:

Նշենք, որ կառավարության նիստում Ջրային պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը ներկայացրեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2017թվականի բացթողման 170 մլն խմ չափաքանակն ավելացնել` դարձնելով մինչեւ 270 մլն խմ:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը 2 օր ժամանակ խնդրեց ԱԺ-ում քննարկումների համար, սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը չթույլատրեց նրան ավարտել խոսքը:

«Ո՛չ»,- կտրուկ ընդհատեց Կարապետյանը` նշելով, որ կոմիտեների եւ նախանիստերի ընթացքում Մինասյանը ժամանակ է ունեցել քննարկելու:

«Մենք ասել ենք, որ այդ պրակտիկան դադարեցրեք, խիստ անհրաժեշտ դեպքերում կիրառեք դա: Մենք դա մի օր պետք է դադարեցնենք, պարոն Մինասյան: Մեկ օր ձեզ ժամանակ: Ծայրահեղ դեպքերում եք մեկ կամ երկու օր ժամանակ խնդրում: Բոլոր պրացեդուրաները անցնում ենք, հետո գալիս եք, էլի մեկ օր երկու օր խնդրում», - զայրացած նշեց վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ