News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրականացված ներդրումները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության առաջընթացի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, Հայաստանում Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ տարածաշրջանային հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Շոն  Օ’Սուլիվանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալը։ Հանդիպմանը քննարկվել են բանկի աջակցությամբ էներգետիկ համակարգում իրականացվող ծրագրերը եւ համագործակցության հետագա հնարավորությունները։  

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարեւորել է ԱԶԲ-ի դերը Հայաստանի տնտեսության եւ էներգետիկ համակարգի զարգացման օժանդակության գործում.

«Ասիական զարգացման բանկը Հայաստանի խոշորագույն ներդրողներից մեկն է։ Իրականացված ներդրումները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության առաջընթացի համար։ Վստահ եմ,  որ այդ համագործակցությունը կշարունակվի նաեւ հետագայում», - նշել է նախարարը։

Աշոտ Մանուկյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտում բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ կատարվող քայլերին։

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ կարեւորվել է համագործակցությունը հատկապես պետություն-մասնավոր հատված գործակցության շրջանակում։ Դիտարկվել են համակարգի մի շարք ընկերություններում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։

ԱԶԲ տարածաշրջանային հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանին հայտնել է բանկի պատրաստակամությունը Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման եւ լրացուցիչ օժանդակության տրամադրման առնչությամբ։

Հանդիպումն անցել է փոխըմբռնման բարձր մթնոլոտում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել դիտարկել փոխգործակցության հնարավորությունները՝ քննարկված գրեթե բոլոր ծրագրերի վերաբերյալ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ