Լոնդոնի Գրենֆել Թաուերի բնակելի շենքում հրդեհի պատճառը բնակարաններից մեկում սառնարանի բռնկումն էր, հայտնում է AP-ն: Այս մասին հայտարարել է բրիտանական ոստիկանության ներկայացուցիչ Ֆիոնա ՄակԿորմակը` հավելելով, որ մեկուսացման համակարգը եւ շենքի երեսապատումը անվտանգության թեստեր չեն անցել:
Նա նշել է, որ ոստիկանությունը հրդեհի գործով քննության շրջանակներում փաստաթղթերն է հետազոտում:
Հիշեցնենք, որ հրդեհի հետեւանքով 79 մարդ է զոհվել: