News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում մշակվում է օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգ: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան  Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը:

Ողջունելով  հյուրերին՝  նախարարը կարեւորել է Հայաստանում դեսպանատան եւ Բրիտանական խորհրդի գործունեությունը՝ հատկապես  կրթության համակարգում իրականացվող թիրախային ծրագրերի առումով: Անդրադառնալով կրթության համակարգում ընթացող բարեփոխումներին՝ Լեւոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում մշակվում է օտար լեզուների դասավանդման զարգացման հայեցակարգ: Այդ համատեքստում՝ նախարարը կարեւորել է մեր երկրում  անգլերենի խորացված  ուսուցմամբ դպրոցների ավելացման, ուսուցիչների վերապատրաստման, անգլերեն լեզվի տարածման եւ զարգացման ուղղությամբ գործնական քայլերի ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը ներկայացրել է կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մասնավորապես կրթակարգի, առարկայական չափորոշիչների,  ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների շարժունության, համալսարաններում անձեռնմխելի ֆոնդերի ստեղծման եւ այլ գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:

Իր հերթին դեսպան  Ֆարնուորթին շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա կրթական համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման եւ կոնկրետ ծրագրերի իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող  մի շարք աշխատանքային հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ