News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

4 տարի առաջ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանին, որի հետագա բուժումը կազմակերպվում է Կառավարության տրամադրած 26 մլն դրամով, կտրամադրվի եւս 8 մլն դրամ: Նման որոշում է կայացրել Կառավարությունն այսօրվա նիստում:

Մհերին բուժման համար գերմանական կլինիկան պահանջել էր եւս 19 հազար եվրո: Կառավարությունը որոշել է այդ գումարն էլ հատկացնել, որ Պետրոսյանը կարողանա վիրահատության մեկնել:

Հիշեցնենք, որ զինծառայողը վիրավորվել էր 2013թ. հունվարի 14-ին ծառայակցի արձակած կրակոցից: ՀՀ ՊՆ զորամասի մարտական հենակետերից մեկի խոհանոցում շարքային Տիգրան Բալասանյանը Պետրոսյանին դեպքի օրն ասել էր. «Պատկերացրու` դու թուրք լինեիր, ու ես քեզ գերի վերցնեի, հրամանատարության կողմից կխրախուսվեի»: Այնուհետեւ կարծելով, թե ինքնաձիգի փակաղակի ապահովիչը գտնվում է չկրակելու դիրքում, Տիգրանը ցանկացել է կատակել համածառայակից, նույն հենակետի կրտսեր սերժանտ Մ. Պետրոսյանի հետ, իսկ կատակն առավել համոզիչ դարձնելու համար փորձել է կատարել զենքի լիցքավորման իմիտացիա, այն է` փակաղակը փոքր ինչ հետ է քաշել, արդյունքում ինքնաձիգը լիցքավորվել ու ձգանը սեղմելուց հետո կատարվել են երկու կրակոցներ, դրանով Մ. Պետրոսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել գլխի հրազենային, գնդակային, թափանցող, միջանցիկ վիրավորում` ուղեկցված աջ կիսագնդի ուղեղանյութի ջնջխում:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Բալասանյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման` պատժի սկիզբը հաշվելով 2013թ. հունվարի 14-ից: Ստացվում է, որ Բալասանյանն արդեն ազատության մեջ է, իսկ Պետրոսյանը արդեն ավելի քան 4 տարի պայքարում է ապրելու համար:

Պետրոսյանները նաեւ քաղաքացիական հայց են ներկայացրել, որն ընթացքի մեջ է: Տիգրան Բալասանյանի ընտանիքն առ այսօր ոչնչով Պետրոսյաններին չի օգնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ