«Հայաստանի երեխաներ» հիմնադրամ (COAF) ոչ առեւտրային կազմակերպությունը, որի նպատակն է Հայաստանի գյուղական տեղանքում երեխաների կյանքի բարելավումը, հունիսի 20-ին Նյու Յորքում կազմակերպել է 7-րդ ամենամյա բարեգործական երեկոն։
Բազմաթիվ հյուրերից էին նաեւ Թոնի Շաֆրազին, Պատրիցիա Ֆիլդը, Էդվարդ Բարսամյանը, Արմեն Կետեյանը, հայտնում է Massis Post-ը։
Հավաքված միջոցները (մոտ 80 հազար դոլար) ուղարկվելու է SMART բարձրտեխնոլոգիական գրադարանի ստեղծմանը՝ նոր ինովացիոն գրադարան, որտեղ պահվելու են տեխնոլոգիական ռեսուրսներ ու ընթերցանության նյութեր։
Գրադարանn ունենալու է նորագույն թվային տեխնոլոգիաներ, նաեւ տրամադրելու է տեղեկությունների, ծառայությունների , տվյալների ու աուդիովիզուալ կոնտենտի լայն սպեկտր։