Քաշմիրում բազմությունը լինչի դատարանի է ենթարկել ոստիկանին։ Reuters-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել շրջանային Սրինագար մայրաքաղաքում մզկիթի մուտքի մոտ։
Հավատացյալները լքելիս են եղել մզկիթը, երբ բախվել են ոստիկանի հետ, որը լուսանկարում էր նրանց։ Իրավապահը սկսել է կրակել ու երեք մարդու է վիրավորել։ Դրանից հետո ամբոխը հարձակվել է նրա վրա ու ծեծի ենթարկել։ Ոստիկանը մահացել է։
Հարձակման կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել։