News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է գյուղատնտեսության ապահովագրման համակարգ ներդնել: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին կարկտահարության վնասների վերաբերյալ քննարկման ժամական նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ հավելելով, որ ըստ այդ ծրագրի՝ դիզվառելիքի եւ պարարտանյութերի համար գումար շռայլելու փոխարեն պետությունը պետք է ստեղծի ապահովագրական ֆոնդ, որտեղ կներդրվեն սուբսիդիաների գումարները, եւ հնարավոր կլինի ապահովագրել բերքի  գոնե 50 տոկոսը: 

«Այս համակարգի մասին կառավարությունը խոսում է դեռեւս 2010 թ.-ից, սակայն իրագործումը հետաձգվում է: Երեկ ԱԺ-ում հաստատվեց կառավարության նոր ծրագիրը, որը նախատեսում է գյուղատնտեսության ապահովման փորձնական  համակարգ ներդնել հաջորդ տարիներն: Անընդհատ գտնվում ենք նախապատրաստական եւ փորձնական փուլերում, համակարգը չի ներդրվում, միչդեռ սա է իրական լուծումը եւ աջակցությունը»,-ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ հակակարկտային ենթակառուցվածքների եւ այս ծրագրի համատեղ կիրառությամբ կարելի է հարցին համակարգային լուծում տալ:

Լենա Նազարյանի հացադրումներին եւ առաջարկներին ի պատասխան՝ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն ասաց, որ գյուղատնտեսության մեջ միանգամից 100 տոկոսանոց ապահովագրման համակարգի ներդրումը դժվար է, այն կաշխատի միայն վնասների հնարավոր ռիսկերը նվազեցնելու դեպքում: Նրա խոսքով, նախեւառաջ պետք է ապահովել պետական ներդրումները այգիների, հացահատիկային բույսերի մշակման գործում:

Անդրադառնալով դիզվառելիքի եւ պարարտանյութերի համար գումար «շռայլելու» հարցադրմանը՝ փոխնախարարը Նազարյանին պատասխանեց. «Որ ասում ենք՝ շռայլորեն սուբսիդավորում, դա ինքնանպատակ չէ, հնարավորության սահմաններում պետությունը բյուջեով հատկացնում է գումար՝ ազոտական պարարտանյութերի, կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելանյութի, նաեւ սերմացուների համար»: Փոխնախարարը նաեւ հավելեց, որ 2018 թվականից պարարտանյութերը սուբսիդավորելու մտադրություն չունեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ