News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ներքին շուկան փոքր է, այս պատճառով տնտեսական զարգացման հիմքում պետք է դրվեն արտադրական այնպիսի հնարավորություններ, որոնք կարող են արտահանման մրցունակություն ապահովել: Այս մասին հունիսի 23-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի նախկին վարչապետ, հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Պատգամավորի խոսքով` տնտեսության զարգացման կարեւորագույն խնդիրն այն է, թե ինչ կերպ են Հայաստանի վրա գրավելու ներդրողների ուշադրությունը:

«2017-2022 թվականների համար մեր խնդիրը պետք է լինի այնպիսի համակարգերի ստեղծումը, որոնք ապագայում, 2022 թվականից հետո լուրջ նախադրյալներ կստեղծեն երկպատիկ տնտեսական աճի համար: Սա հիմնականում բարեփոխումների ծրագիրն է»,- պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրով գրանցված ցուցանիշներին, մասնավորապես` ամեն տարի 5 տոկոս տնտեսական աճ ապահովելուն, առաջիկա 5 տարիներին 25 տոկոսով նվազագույն աշխատավարձի աճին, 12 տոկոսով գործազրկության կրճատմանը, ինչպես նաեւ ՀՆԱ-ում արտահանվող արտադրանքի եւ ծառայությունների բաժնի մեծացմանը եւ դա մինչեւ 40-45 տոկոս մակարդակի հասցնելուն, Հարությունյանը նշեց, որ հավակնոտ թիրախներին հասնելու համար նույնիսկ տնտեսական 15 տոկոսով աճը բավարար չէ:

«Սակայն կառավարությունը շատ լավ հասկանում է, որ այս 5 տարիներին տնտեսական հիմնական աղբյուրը պետք է լինեն ներքին պաշարները: Այսպիսով` 5 տոկոս աճ ապահովելով, միաժամանակ անցկացնելով նոր ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ապագայում ավելի արագ զարգացում նախապատրաստել»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ 5 տոկոս աճը կհանգեցնի աղքատության կրճատմանը եւ նվազագույն աշխատավարձի բարձրացմանը:

Խոսելով արչտահանման ծավալների ավելացման մասին` նախկին վարչապետը նշեց,որ սա բավականին բարդ խնդիր է,որի լուծման համար անհրաժեշտ է հասանելիություն ապահովել նոր շուկաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ