News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով նախապատրաստված նյութերի համաձայն, Երեւանի ավագանու ընտրություններից հետո` 2017 թվականի մայիսի 16-ին, թիվ 7/51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ պարզվել է, որ մի շարք անվավեր քվեաթերթիկների վրայից անհետացել են կողմ քվեարկած նշումների թանաքանյութերը:

Մասնավորապես, նշված ընտրատեղամասի` անվավեր ճանաչված 152 քվեաթերթիկներից մեծ մասի վրա առկա են եղել հավելագրումներ /մեկից ավելի  նշումներ/` «V»-ձեւ նշանի կամ ձեռագիր տարբեր գրառումների տեսքով: Իսկ մնացած 37 քվեաթերթիկների վրա ընդհանրապես որեւէ նշում կամ գրառում չի եղել: Սակայն դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնում նշանակված համալիր փորձաքննության արդյունքում նշված 37 քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են «V»-ձեւ նշանի ուրվագծեր եւ ներկանյութի հետքեր, որոնց հետագա անհետացման պատճառներն ու կատարման վաղեմությունը հնարավոր չի եղել պարզել: Ընդ որում, հիշյալ ուրվագծերն առկա են եղել ինչպես Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի, այնպես էլ Տարոն Մարգարյանի անվան դիմաց:

Վերը նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական-դատավարական գործողություններ կատարելու նպատակով, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ