News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում հաշվի առնել ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը: Այս մասին հունիսի 23-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախկին վարչապետ, հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանի դիրքորոշումը սկսել է փոխվել Ալիեւ կրտսերի իշխանության գալով, որը հարբել է նավթադոլարներով:

«Ըստ որում` նրան այս հարցում, ցավոք, օգնել են ե’ւ Բելառուսը, ե’ւ Ռուսաստանը: Սա փաստ է: Մեր ռազմավարական գործընկերը Ադրբեջանին զենք է վաճառել` վստահ լինելով, որ այդ զենքը վաղ թե ուշ մեր դեմ է օգտագործվելու»,- նշեց նախկին վարչապետը` հավելելով, որ դրա հետ մեկտեղ Ռուսաստանը զենք է մատակարարել նաեւ Հայաստանին` կողմերի միջեւ ուժերի հավասարակշռությունն ապահովելու նպատակով:

Հարությունյանի կարծքով` Ադրբեջանի դիրքորոշումը հանգում է հակամարտությունը բացահայտ ուժային ճանապարհով լուծելուն: «Հիմա նրանք նույնիսկ հաշվի չեն առնում ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը»,- ընդգծեց Խոսրով Հարությունյանը:

Պատգամավորի կարծիքով` Հայաստանի գործող իշխանությունների ամենագլխավոր հաջողությունն այն է, որ նրանք, չնայած այսքան անբարենպաստ պայմաններին եւ ֆինանսական միջոցների սղությանը, կարողացել են Ադրբեջանի հետ ուժերի հարաբերական հավասարակշռություն ապահովել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ