News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«ՎՏԲ Հայաստան» բանկը հաստատում է, որ իրենց մասնաճյուղերից մեկից հափշտակության դեպք է գրանցվել:

NEWS.am-ի գրավոր հարցին ի պատասխան՝ բանկի մամուլի կենտրոնից հայտնել են հետեւյալը. «ՎՏԲ-Հայաստան Բանկի «Եղեգնաձոր» մասնաճյուղում տեղի է ունեցել դրամային միջոցների հափշտակման դեպք բանկոմատից։ Հայտնաբերելով հափշտակումը, Բանկը դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին հանցագործության մասին համապատասխան հայտարարությամբ։

Ներկա պահին իրավապահ մարմինների կողմից կատարվում է հետաքննություն»:

Ըստ մամուլի կենտրոնի՝ բանկի «Եղեգնաձոր» մասնաճյուղը գործում է բնականոն ռեժիմով և շարունակում է հաճախորդների սպասարկումը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում բանկերից մեկում հափշտակության դեպք է տեղի ունեցել:  Մեղադրդում է բանկի երիտասարդ աշխատակցուհին, որը, նախնական տվյալներով, հափշտակել է 41 միլիոն դրամ եւ անհետացել:

Ըստ նախնական տեղեկությունների, այդ աշխատակցուհին գումարը փոխանցել է ինչ-որ հաշվեհամարի եւ անհետացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ