News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հորդառատ անձրեւների պատճառով Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանում ուրբաթ չեղարկել են 470 չվերթ, հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Ամպրոպային ու անձրեւային եղանակի կապակցությամբ չվերթների մի մասը չեղարկվել է կամ հետաձգվել։ Այսօր ծրագրվում էր սպասարկել 1649 չվերթ՝ արդեն իրականացվել են 870 չվերթ, իսկ 470-ը չեղարկվել են։

Հիմա անձրեւը առաջվա պես շարունակվում է, բայց վատ եղանակի ազդեցությունը աստիճանաբար թուլանում է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ