News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այս տարի Հայաստանում ոռոգման ջրի պակաս կա՝ հալոցքի ժամանակաշրջանում ձյան մեծաքանակ հալոցքի պատճառով։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է ԱԻՆ-ի Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրենի խորհրդական Համլետ Մելքոնյանը։

Վաղ գարնանը համեմատաբար բարձր օդի ջերմաստիճանի պատճառով ձյունն ավելի քիչ է հալել ու ավելի շատ գոլորշացել։ Դրա համար էլ գետեր ու ջրամբարներ ջուր ավելի քիչ է լցվել։

«Իսկ տեղումներ այս տարի նույնիսկ ավելի շատ են եղել, քան անցած տարի։ Հունիս- հուլիս ամսիներին մենք տեղումներ, նաեւ օդի ջերմաստիճանը կանխատեսում ենք նորմայի սահմանում։ Իհարկե ամեն ինչ էլ կարող է պատահել, բայց կանխատեսումն այդպիսին է։ Այնպես որ հիմնական պատճառը վաղ գարնանային գոլորշացումն է»,- պարզաբանել է Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Կառավարության նիստի ժամանակ հաստատվել է Սեւանից 2017-ին վերցվող ջրի քանակը մինչեւ 270 մլն քառ մ ավելացնելը (օրենքը թույլատրում է առավելագույնը 170 մլն․ քառ․մ ու ցանկացած գերազանցում հնարավոր է միայն խորհրդարանի համաձայնությամբ՝ ու միայն տվյալ տարվա կտրվածքով)։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ