News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական հյուրանոցներից մեկը սկսել է զբոսաշրջիկներին տուգանել կիսատ թողած ուտելիքի համար։ Այս մասին «Վկոնտակտե» սոցցանցում գրել է Մարիանա Լեշուկովան, փոխանցում է Life-ը։

Աղջիկը հրապարակել է լուսանկար՝ հյուրանոցի կանոններով։ Եվ այսպես, ըստ նորամուծության, հանգստացողը պարտավոր է 10 դոլար վճարել, եթե ամբողջությամբ չի կերել շվեդական սեղանից վերցված ուտելիքը։

«Խնդրանք՝ ճիշտ հաշվարկել ձեր ուժերը։ Շվեդական սեղանը նշանակում է, որ դուք կարող եք բազմիցս մոտենալ սեղանին ու հավելյալ մասնաբաժին վերցնել»,- գրված է տեքստում։

Աղջիկը շեշտել է, որ հյուրանոցի աշխատակիցները վերակացուների նման հսկում են, արդյոք զբոսաշրջիկը կես ամանից շատ է կերել, թե քիչ։

Աղջիկը չի նշել հյուրանոցի անունը, սակայն ամենայն հավանականությամբ խոսքը SefikBey հյուրանոցի մասին ՝ Անթալիայում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ