News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դպրոցների ավագ դասարանների աշակերտներին այլեւս չեն դասավանդելու էվոլյուցիայի տեսություն, գրում է The Guardian-ը։

Կրթության նախարար Ալպասլան Դուրմուշը հայտնել է, որ այդ թեման դուրս է աշակերտների ընկալման սահմաններից՝ «Էվոլյուցիայի գաղափարը չափից հակասական ու բարդ է, դրա համար էլ այն կհանվի 9-րդ դասարանի դասագրքերից։ Դրա մասին կպատմեն միայն ուսանողներին»։

Երկրի նոր կրթական ծրագրերում Աթաթուրքի մասին ավելի քիչ կպատմեն, իսկ իսլամի մասին՝ ավելի շատ։

Այս որոշումը քննադատություն է առաջացրել հասարակության աշխարհիկ շերտերում ՝ նրանց կարծիքով երկրում կյանքը ավելի շատ է ենթարկվում կրոնական կառույցների ազդեցությունը, իսկ թուրքական ժամանակակից պետության հիմնադրի՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ժառանգությունը աստիճանաբար մոռացվում է, հայտնում է Lenta-ն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ