News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեկ՝ հունիսի 22-ին, Հր. Քոչար 44/53 հասցեում տեղի ունեցավ Գլոբբինգի նոր ինովացիոն ռոբոտացված սպասարկման սրահի բացումը։

Շնորհիվ նոր, ռոբոտացված համակարգի հնարավոր է ստանլ ծանրոցներ ընդամենը մեկ քայլով միջինում 20-30 վայրկյանում։

Դրա համար հաճախորդները պարզապես պետք է սկանավորեն իրենց ծանրոցի բարկոդը Գլոբբինգի սպասարկման սրահներում տեղակայված George’s Buddy-ների (ռոբոտացված տերմինալներ)մոտ։

Ինչպես նաեւ համակարգը ստուգում է արդյոք ծանրոցը ենթակա է մաքսազերծման թե ոչ, եւ եթե անգամ այո,հաճախորդի էլ-հասցեին ուղարկվում է կտրոն որով բանկում վճարելուց հետո կարող եք ստանալ Ձեր ծանրոցը կրկին մեկ քայլով։

Համակարգը հեղափոխական է եւ կոտրում է սպասարկման ոլորտում բոլոր կարծրատիպերը։

Ընկերությունը գործում է մոտ 2 տարի, սակայն արդեն ունի 65.250 հաճախորդ եւ օրական 720-ից ավել պատվեր։ Ծավալները հասկանալու համար նշենք, որ երբ ընկերությունը նոր էր մուտք գործել շուկա գրանցվում էր օրական 20 պատվեր։  Պատվերների մեծ քանակի պայմաններում սպասարկման որակը եւ արագությունը պահպանելու եւ բարելավելու համար ստեղծեց նոր ինովացիոն ռոբոտացված համակարգ։

Հիշեցնենք, որ Գլոբբինգի միջոցով կարող եք կատարել գնումներ ԱՄՆ, Անգլիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի օնլայն խանութներից եւ ստանալ ՀՀ-ում։

Տպել
Ամենաշատ