News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հունիսի 23-ին Երեւանի Ազատության հրապարակում կայացել է Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավոության ՊՆ-ի «Սալամանկա» նվագախմբի, բրիտանական բանակի փողահարների, Հայաստանի Զինված ուժերի պատվո պահակախմբի գումարտակի ու Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի համատեղ համերգը (ֆոտոռեպորտաժ)։

Համերգը կազմակերպվել էր Հայաստանի ու Միացյալ Թագավարության Պաշտպանության նախարարությունների կողմից ՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Միջոցառմանը ներկա էր Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջուդիտ Ֆարնուորթը։

Զինվորական նվագախմբերից բացի համերգի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ «Երեւանյան թմբուկներ» թմբուկահարների կոլեկտիվը։

Իր ողջույնի խոսքում դեսպան Ջուդիտ Ֆարնուորթը նշել է. «Վերջին 25 տարիներին Միացյալ Թագավորության ու Հայաստանի միջեւ ձեւավորվել է ամուր համագործակցություն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, առեւտրային, մշակութային, կրթական ու իհարկե պաշտպանական։ Մենք հանձնառու ենք ի օգուտ Հայաստանի ու Միացյալ Թագավորության՝ այդ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը»։

Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն էլ իր հերթին շեշտել է․ «Պատահական չէ, որ այս կարեւոր առիթը մենք նշում ենք հենց մշակութային միջոցառումով։ Մշակութային օրերի անցկացումը՝ թե Հայաստանում, թե Միացյալ Թագավորությունում, վկայում են մեր ընդհանուր արժեհամակարգի ու փոխադարձ հետաքրքրության մասին։ Կարող ենք վստահաբար հայտնել, որ մեր երկրները հաջողությամբ համագործակցում են թե երկկողմանի, թե բազմակողմանի հարթակներում»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ