News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 23-ին, Վանաձորում 18-ամյա աղջիկ է ցած նետվել շենքի իրենց բնակարանից: Լոռիում News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մխիթար Գոշ փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկից իրեն ցած է նետել 1999թ-ին ծնված աղջիկը, ով սովորում է Վանաձորի դպրոցներից մեկի 12-րդ դասարանում:

Աղջիկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Վիճակը գնահատվում է բավարար: Նա ստացել է կոտրվածքներ: Դեպքի պահին բնակարանում եղել են մայր ու աղջիկ:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Իրավապահներն այս պահին հիվանդանոցում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ