News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում սկանդալ է հասունանում, որի կենտրոնում Paramount Travel club զբոսաշրջային ընկերության ղեկավար Ֆիքրեթ Մամեդովն է։ Պատճառը Facebook սոցկայքում նրա կտրուկ հայտարարություններն են՝ ադրբեջանալեզու բնակչության հիմնական տարրի ցածր ինտելեկտի վերաբերյալ։

«Դա զանգվածային ստորաքարշության, պնակալեզության, անիրազեկության, հետամնացության  (այդ լեզվով առաջադիմական գրականություն, գիտական ու տեխնիկական աշխատանքներ չկան) լեզու է», - հայտարարել է Մամեդովը՝ ի պատասխան հարցերի, թե ինչու՞ ադրբեջաներեն գրառումներ չի կատարում։

Haqqin.az-ի հաղորդմամբ՝ հայրենակիցներին սահմանափակ ուղեղներով հասարակություն համարելով, որն ունակ չէ ինքնաքննադատության եւ վերլուծության, Մամեդովը նշել է. «Սա այն ազգը չէ, հանուն որի արժե ջանք գործադրել»։

Այս հայտարարությունները նախ քննադատության, ապա անձնական վիրավորանքների տեղիք են տվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ