News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դեռեւս անցած տարվա դեկտեմբերին Գեղարքունիքի մարզի դատարան ուղարկված՝ Վարդենիսի քաղաքապետի նկատմամբ բնակիչներից մեկի կողմից բռնություն գործադրելու գործով նիստերն արդեն 3-4 ամիս է՝ չեն կայանում:

Նիստերը հետաձգվում են տարբեր պատճառաբանություններով: Վերջերս էլ գործով դատախազը թոշակի է անցել, նոր դատախազ է ներգրավվել գործում, որն էլ ժամանակ է խնդրել նյութերին ծանոթանալու համար:

NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալ Իվան Տկաչենկոյի պաշտպան Տիգրան Աբրահամյանը նշեց, որ հույս ունեն՝ վերջապես հնարավորություն կունենան դատարանում հարցաքննելու տուժողին՝ քաղաքապետ Վոլոդյա Խլոյանին:

«Ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով քաղաքապետը դատարան չի գալիս, հենց նիստերի օրերին գրություն է ուղարկում, որ հույժ կարեւոր գործեր ունի»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ըստ նրա փաստաբան Տիգրան Աբրահամյանի՝ քաղաքապետարանի աշխատակիցները ծաղրել են նրան, ինչից հետո բարկացել է, մտել քաղաքապետի մոտ, սակայն որեւէ բռնություն չի գործադրել, նույնիսկ վիճաբանություն չի եղել:

Ըստ մեղադրական եզրակացության` Տկաչենկոն 2016թ. հոկտեմբերի 26-ին Վարդենիսի քաղաքապետի աշխատասենյակում վիճաբանության մեջ է մտել իշխանության ներկայացուցիչ Վոլոդյա Խլոյանի հետ եւ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ