News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի Ներքին Գետաշեն գյուղում 60-ամյա մորը սպանելու մեջ մեղավոր ճանաչված 27-ամյա Տիգրանի փաստաբանը համաձայն չէ կայացրած վճռի հետ:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Տիգրանին անմեղսունակ էր ճանաչել ու որոշում կայացրել կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժման: Տիգրանի պաշտպանը, սակայն, համաձայն չէ: Նա Վերաքննիչ քրեական դատարան է դիմել՝ պահանջելով կամ արդարացնել իր պաշտպանյալին կամ հետ ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով քննության:

Հիշեցնենք, որ 2016թ. սեպտեմբերի 8-ին Ներքին Գետաշեն գյուղում դանակահարված կնոջ դի էր հայտնաբերվել: Պարզվել էր, որ դեպքի պահին 60-ամյա կինը տանը գտնվել է որդու հետ միասին։ Անձնական հարցերի շուրջ վիճաբանելով մոր հետ՝ որդին դանակի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր հասցրել մոր կենսական կարեւոր նշանակություն ունեցող օրգաններին։ Ստացած մարմնական վնասվածքներից Օ.Խաչատրյանը տեղում մահացել էր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Ամենաշատ