Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի, 5-րդ գումարտակի եւ Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Ալվարդ Գ.-ն։
Նա կամավոր հանձնել է հակատանկային նռնականետ` արկով, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ՝ պայթուցիչներով, ազդանշանային սարք, տարբեր տրամաչափի 189 փամփուշտ եւ հայտնել, որ դրանք պատկանել են Արցախյան պատերազմին մասնակցած եւ 1994-ին զոհված ամուսնուն: