News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվան Թրամփը, կոշիկի մոդելի գրագողության դատական գործով ցուցմունք կտա։ Իտալական Aquazzura Italia SRL ընկերությունը դատական հայց է ներկայացրել Թրամփի IT Collection LLC ընկերության դեմ՝ պնդելով, որ վերջինը կրկնօրինակել է իրենց կոշիկի մոդելը, փոխանցում է  Bloomberg-ը։

Թրամփի ներկայացուցիչները փորձել են ցուցմունք տալու հարցում նրա մերժումը բացատրել՝ ասելով, թե նա բարձրաստիճան պաշտոնյա է եւ շատ զբաղված է։

Սակայն նախօրեին Նյու Յորքի դատարանը վճռեց, որ Իվանկա Թրամփը պետք է ցուցմունք կտա։

«Ապրանքանիշն ակտիվորեն ղեկավարելու Թրամփի հրապարակային հայտարարությունները հանգում են խելամիտ եզրակացության, որ կոշիկը չէր կարող արտադրվել առանց նրա հավանության»,-ասվում է դատարանի վճռում։

Դատարանը նրան թույլ է տվել ցուցմունք տալ Վաշինգտոնում։ Նա երկու ժամ շարունակ հարցերի կպատասխանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ