News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Վայք Ռեսուրս» ընկերությունը պատրաստվում է շահագործել Վայոց Ձորի Թեք սարի գագաթից մոտ 80 մետր հեռավորության վրա գտնվող բազմամետաղ հանքավայրը, ինչն աղետալի հետեւանքներ կունենա շրջակա միջավայրի եւ մի քանի համայնքների բնակիչների համար: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը։

Նրա խոսքով՝ «Վայք Ռեսուրս» ընկերությունը, որը նախկինում երկու անգամ Բնապահպանության նախարարություն էր դիմել հանքի շահագործման համար եւ մերժում ստացել, դիմել է դատարան, շահել դատը և պատրաստվում է Գլաձորի համայնքապետին պարտադրել հողօգտագործման պայմանագիր ստորագրել՝ հանքավայրը շահագործման վերցնելու համար:

Մասնագետի կարծիքով՝ ծանր մետաղներով հարուստ այդ հանքավայրի շահագործումը անդառնալի հետևանքներ կունենա ինչպես բուսական ու կենդանական աշխարհի, այնպես էլ բնակիչների վրա՝ հողի բերրիության մինչև 85 տոկոս նվազում, չբերություն, քաղցկեղի և այլ հիվանդությունների առաջացում:

«Հանքաքարի 1 տոննայի մեջ ոսկին ընդամենը 0,68 գրամ է, մնացածը գնում է թափոնների հետ: Կա ցրված ուրան, և հանքաքարը վերամշակելիս, մանրելիս դրանք արդեն հեշտ տարածվում են և միլիոնավոր տարիներ հատկությունը չեն կորցնում »,- ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ 1 տոննա հանքաքարից առաջացած  5 միլիոն 160 հազար տոննա թափոնը, լցվելով  Թեք սարի փեշերին գտնվող գետերի՝ Եղեգիսի, Արփայի վտակների գետահուները և թունավորելով ջուրը՝ կոչնչացնի նաև Գլաձորի և Վերնաշենի անասնապահությունը: Մասնագետը նշեց նաև, որ հանքավայրի շահագործումը լուրջ սպառնալիք է Թեք սարի հարևանությամբ գտնվող Եղեգնաձորի արգելավայրի համար:

Հակոբ Սանասարյանի խոսքով, 106 հազար տոննա հանքաքար մշակելով՝ ընկերությունը իրենց հաշվարկով կունենա 3 միլիոն 600 հազար դոլարի եկամուտ: « Մարդը գալիս է, տրիլիոնների վնաս է հասցնում և մի քանի դրամ իր գրպանը դնում, սա թշնամություն է»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ եթե հանքարդյունաբերական թափոնների համար պետական գանձումներ նախատեսված լինեին, ընկերությունը 400 միլիարդ 400 միլիոն դոլար պետք է վճարեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ