News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում Ավետարանի թանգարան կբացվի: Նախատեսում են թանգարանում մեկտեղել ավելի քան 2.000 լեզուներով հրատարակված Ավետարաններ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ներկայում հաջողվել է ավելի քան 600 լեզվով եւ բարբառով Ավետարաններ հավաքել: Մնացյալ օրինակները հույս ունեն ստանալ արտերկրից:

2014 թվականի աշնանը սկսված Ավետարանի թանգարանի շինարարությունը նախատեսում են ավարտել նոյեմբերին: Այն հիմնել է ամերիկացի միլիարդատեր Սթիվ Գրինը, որը «Հոբբի լոբբի» խանութների ցանցի սեփականատերն է: Գրինը նախատեսում է նախագծի համար 400 մլն դոլար ծախսել:

Ցուցադրության հիմք է դառնալու Գրինի հավաքածուն, որը նա սկսել է հավաքել 6 տարի առաջ եւ արդեն ավելի քան 44 հազար ցուցանմուշ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ